top of page

Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

  • May 29, 2021
  • 1 min read


Լյուքսեմբուրգի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց: Եվրոպական երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են: Անհրաժեշտ է անմիջապես թուլացնել լարվածությունը: Շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց»,- նշվում է Լյուքսեմբուրգի արտգործնախարարության էջում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page