top of page

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոս Մխիթարյանի եղբայրը

Sep 20, 2021
1 min read


Վանաձորի բժշկական կենտրոնում երեկ՝ սեպտեմբերի 19-ին, լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոս Մխիթարյանի եղբայրը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաջարի զինվոր Նիկոն ծնվել է 2000թ սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում՝ բանվորի ընտանիքում։


ժամկետային զինծառայող Նիկողոսը զոհվեց անտառում թաքնված թշնամու գնդակից: Նրա զինակից ընկերները խոստացել են, որ երբ վերադառնան, կպատմեն նրա հերոսության մասին շատ ու շատ դրվագներ։


Հերոսաբար զոհվեց Նիկոն, տան միակ զավակը` կյանքը նվիրելով հայրենիքին, երազանքը` հողին: Երեխային անվանակոչել են Նիկողոս՝ ի պատիվ զոհված եղբոր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page