top of page

Երկար ժամանակով լույս չի լինելու

  • Dec 30, 2021
  • 1 min read

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`


Կոտայքի մարզում՝


11:00-16:00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,


11։00-17։00 Գեղաշեն, Կոտայք և Հատիս գյուղեր մասնակի, Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, Ձորաղբյուր գյուղ մասնակի,


Տավուշի մարզում՝


10:00–10:30 և 15:00-15:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովա, Մյասնիկյան, Ուսանողական փողոցներ մասնակի,


10:00-15:30 Դիլիջան քաղաք՝ Ուսանողական փողոց 2–րդ նրբանցք,


Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page