top of page

Մի շարք հասցեներում լույս չի լինի

Sep 30, 2021
2 min read

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`


Երևան քաղաքում՝


10։00-16։00 Արտաշիսյան փ․ 62 շենք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Օղակաձև այգու 6 հատված, Խանջյան փ. 6/7 շենք, Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 38, 38/1, 40 շենքեր, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,


11։00-17։00 Ֆրունզեի փ․ 8, 8/1, 10, 10ա, 12, 16, 18 շենքեր, Արշակունյաց պող․ 127 շենք, Ներքին Շենգավիթ 6, 14, 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Նորագավիթ 1, 2, 6 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 6-րդ փողոցի 2-րդ փակուղու սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամ Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 31, 33 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեկցի, Մանուշյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,


Արմավիրի մարզում՝


10:00-12:00 Էջմիածին քաղաք՝ Արա Մանուկյան փողոց,


10։00-16։00 Հայթաղ, Ֆերիկ և Ծաղկալանջ գյուղեր,


11:00-15:00 Փարաքար գյուղ մասնակի,


Արարատի մարզում՝


10:00-12:00 Մասիս քաղաք՝ Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Ազատամարտիկների, Գարեգին Նժդեհի փողոցներ մասնակի, Գարեգին Նժդեհի 1-ին, 2-րդ և Նոր թաղամասեր մասնակի, Այնթափ, Նոր Խարբերդ գյուղ մասնակի,

12:00-14:00 Արևաբույր, Ջրահովիտ գյուղեր, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի,


11:00-15:00 Քաղցրաշեն գյուղ մասնակի,


Կոտայքի մարզում՝


11:00-16:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 300-302, 308-317 շենքեր, Վանատուր թաղամաս մասնակի,


11։00-17։00 Ջրվեժի «Ա» թաղամաս մասնակի, Գեղաշեն և Գառնի գյուղեր մասնակի, Ձորաղբյուրի ամառանոցների «Շկոդա» ենթակայան, Կոտայք և Ջրաբեր գյուղեր մասնակի,


Գեղարքունիքի մարզում՝


10։30-14։00 Ծովակ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վիվասել ՄՏՍ», «Վեոն Արմենիա» , «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաները, Սևան ազգային պարկ, «Խաչատրյան Սահարոն» ԱՁ,


12։00-17։00 Աստղաձոր, Զոլաքար համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,


14:30-17:00 Կարճաղբյուր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վիվասել ՄՏՍ», «Վեոն Արմենիա» , «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաներ, «Սևանի Իշխան» ՓԲԸ, Զինմաս, «Տարոն Քոչարյան» ընկերություն,


Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page