Լվովի մարզում կորոնավիրուսից մահացածներին թաղել են բանջարանոցներում
Sep 9, 2021
1 min read

Ուկրաինայի արևմուտքում մարդկանց սկսել են թաղել բանջարանոցներում։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները:
Լվովի մարզի գյուղերից մեկում ձմեռվանից հետո տեղի բնակչուհին նմանատիպ գերեզմաններ է հայտնաբերել իր իսկ այգում:
Այն վայրերը, որտեղ սկսել են գերեզմաններ հայտնվել, 1990-ականներին տրվել են կույրերին: 2008 թվականին այգիների սեփականատերերը ստեղծել են կոոպերատիվ և սկսել սեփականաշնորհել հողը:
Գերեզմանատան տնօրեն Յարոսլավ Մարտինովն, իր հերթին, հայտարարել է անելանելի իրավիճակի մասին՝ կապված COVID-19 համաճարակի տարածման հետ:
Ներկայում, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, վիճելի հողի վրա նոր թաղումները դադարեցվել են:























Comments