top of page

Մինսկի խումբն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծումը. Իտալիայի նախագահ

  • Oct 6, 2021
  • 1 min read


Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարում է այն ձևաչափը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ լուծումը, գրում է «Արմենպրես»-ը:


Ըստ աղբյուրի՝ այս մասին ասել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո՝ մամուլի համար արված հայտարարության ժամանակ:


Անդրադառնալով հանդիպմանը՝ Իտալիայի նախագահը տեղեկացրեց, որ խոսել են ԼՂ հարցի կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու մասին։


«Բնականաբար, վերահաստատեցինք, որ Մինսկի խումբն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը»,-ասել է Մատարելլան և ընդգծել, որ Իտալիան խրախուսում է 2 երկրներին՝ գտնելու ճիշտ երկխոսություն տարածաշրջանին առնչվող հարցերում:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page