top of page

Լյովա Սարգսյանն ու նրա ընտանիքը Գլխավոր դատախազություն են հրավիրվել

Aug 28, 2021
1 min read


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում քննություն է սկսվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի գույքի վերաբերյալ։


Իրավաբան․net-ը տեղեկանում է, որ վերջինիս ծանուցագիր է ուղարկվել քննության առնչությամբ, նա հրավիրվել է Գլխավոր դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու իր դիրքորոշումը, ինչպես նաև հայտարարագիրը։


«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:



Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման:


Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2021թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին»,-ասված է ծանուցագրում։


Նույն օրը դատախազություն են հրավիրվել նաև նրա կինը՝ Արմինե Հարությունյանը և վերջինիս հետ փոխկապակցված մեկ այլ անձ՝ Նարինե Հարությունյանը։ Նշենք, որ Արմինե և Նարինե Հարությունյանների հաշվառման հասցեն տարբեր է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page