top of page

Մ-2-ի վթարավտանգ կետերում իրականացվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

  • Nov 4, 2021
  • 1 min read


ree

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 7 վթարավտանգ կետերում նախատեսված է իրականացնել ճանապարհային երթևեկության անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Յոթ վթարավտանգ կետերից մեկը գտնվում է Վայոց ձորի մարզում (կմ147+700-կմ148+922), վեցը՝ Սյունիքում (կմ183+000-կմ184+000, կմ189+000-կմ190+000, կմ242+181-կմ243+000, կմ306+000-կմ311+000, կմ315+000-կմ316+126 և կմ317+000-կմ318+228)։

Գործընթացն արդեն մեկնարկել է։ Կապալառու կազմակերպության՝ «Արհովշին» ՍՊԸ-ի կողմից աշխատանքներ են տարվել Մ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզով անցնող տեղամասում, որտեղ տեղադրվել են արգելափակոցներ։ Այժմ անվտանգության բարելավման միջոցառումներ են կատարվում Մ-2-ի 183-ից 184-րդ և 189-ից 190-րդ կիլոմետրերում։ Դրանք կշարունակվեն նաև մյուս հատվածներում։

Ըստ պայմանագրի՝ աշխատանքների տևողությունը 6 ամիս է։

Տեղեկացնենք, որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page