ՌԴ խաղաղապահները Մաճկալաշենում խմելու ջուր են մատակարարել
- Sep 20, 2021
- 1 min read

Ռուս խաղաղապահները շարունակում են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Արցախի բնակավայրերի իշխանություններին տեղի բնակիչների խնդիրները լուծելու հարցում:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման մասնագետներն արձագանքել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ղեկավարի խնդրանքին, որտեղ առանց խաղաղապահների կողմից անվտանգության ապահովման անհնար է սահմանազատման գծի մոտակայքում ջրային ուղիների տեղակայման ինժեներական աշխատանքներ իրականացնել:
«Այսօր ժամանել ենք Մաճկալաշեն բնակավայր՝ օգնություն ցուցաբերելու խողովակաշարի տեղակայման աշխատանքների իրականացման և բնակավայրում խմելու ջուր մատակարարելու սոցիալական հարցում: Տվյալ բնակավայրում խմելու ջրով կապահովվի ավելի քան 400 բնակիչ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:
Comentarios