top of page

Մահացել է Իրանի ամենից ազդեցիկ կրոնական առաջնորդներից մեկը

  • marineyeremyan99
  • Feb 1, 2022
  • 1 min read


Կյանքի 103-րդ տարում մահացել է Իրանի ամենից ազդեցիկ կրոնական առաջնորդներից մեկը՝ մեծ այաթոլլա Սաֆի Լոթֆոլլա Ղոլիփայղանին։ Այդ մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։


Այաթոլլա Ղոլիփայղանին հանդիսացել է 79 թվականի իսլամական հեղափոխության մասնակից, եղել է Իրանի Գերագույն առաջնորդի ընտրիչ փորագետների խորհրդի անդամ, Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ, որը զբաղվում է օրենքների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցերով եւ հաստատում է վարչակազմի առանցքային պաշտոններում թեկնածուներին, ներառյալ՝ նախագահին։ Երկար տարիներ դասավանդել է շիա մահմեդականների համար սրբազան համարվող Ղում քաղաքի կրոնական բարձրագույն դպրոցում։

Հանդիսանում է աշխարհում իսլամական իրավունքի, իսլամական միստիցիզմի եւ իսլամական գործանական էթիկայի առավել ազդեցիկ մասնագետներից մեկը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page