Մահացել է Բագրատ Օհանյանը
Dec 18, 2021
1 min read

Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Բագրատ Օհանյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
«Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնում Օհանյանի մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում բռնցքամարտիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ:























Comments