top of page

Մահացել է Գերդ Մյուլլերը

Aug 15, 2021
1 min read


Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գերդ Մյուլլերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մահացել է 75 տարեկան հասակում: Դեռևս 2015 թվականին Մյուլլերի մոտ հայտնաբերվել էր ալցհայմերի հիվանդություն:

Գերդ Մյուլլերը ծնվել էր 1945 թվականին: Նա ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է դարձել Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն հավաքականի կազմում: Հարձակվողն ակումբային կարիերան սկսել է 1963 թվականից, որի ընթացքում հանդես է եկել «Նյուրլիգեն»-ի և Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: 1992-2014 թվականները մարզել է «Բավարիա»-ի երկրորդ թիմը: Նա 1970 թվականին արժանացել է Ոսկե գնդակի:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page