top of page

Մահացել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը

  • Dec 14, 2021
  • 1 min read

ree

77 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և մանկավարժ, «Ասա» ֆիլմի հեղինակ Սերգեյ Սոլովյովը։ Այd մասին գրում է ТАСС-ը՝ հայտնելով, որ աղբյուրը ռեժիսորի շրջապատից է։

«Սերգեյ Ալեքսանդրովիչը մահացել է իր տանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մահվան պատճառը չի նշվում։ Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել է ВГИК-ը։


Սերգեյ Սոլովյովը նկարահանել է «Մանկությունից հարյուր օր անց» (1975 թ.), «Փրկիչը» (1980 թ.), «Անմիջական ժառանգուհին » (1982 թ.), «Ասա» եռերգությունը (1987 թ.), «Սև վարդը տխրության խորհրդանիշն է, կարմիր վարդը՝ սիրո» (1989), «Տուն աստղային երկնքի տակ» (1991) և այլ ֆիլմեր։


1985թ.-ից դասավանդել է ВГИК -ում։ Եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1977, «Մանկությունից հարյուր օր անց» ֆիլմի համար)։ Ստացել՝ Լենինյան կոմսոմոլի մրցանակ (1976), Կինոտավր մրցանակ (1992): Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով (2005 թ.):


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page