top of page

Մահացել է Արցախի վաստակավոր բժիշկ, վարակաբան Համո Հովսեփի Բաբայանը

  • Nov 1, 2021
  • 1 min read

ree

Մահացել է Արցախի վաստակավոր բժիշկ, վարակաբան Համո Հովսեփի Բաբայանը։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը։ «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում է ԼՂՀ վաստակավոր բժիշկ, վարակաբան Համո Հովսեփի Բաբայանի մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:


Հասարակության հարգանքը վայելող մարդու, աշխատանքին նվիրված վաստակավոր բժշկի հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում: Համո Բաբայանը ծնվել է 1942թ հունիսի 12-ին, Հադրութի շրջանի Տումի գյուղում։

1965թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը վերապատրաստվել ռազմադաշտային վիրաբուժության չորսամյա դասընթացներում։

Ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տան­քի է ան­ցել Հադ­րու­թի շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցում՝ սկզ­բում որ­պես բժիշկ-լա­բո­րանտ, այ­նու­հետև` վա­րա­կա­բան:

1984-1994 թթ. զբա­ղեց­րել է հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժշ­կի պաշ­տո­նը: 1992-1994 թթ. միաժամանակ՝ զինվորական հոսպիտալի պետ։

Մաս­նակ­ցել է Հադ­րու­թի, Վարանդայի, Ջրականի, Կովսականի, Կա­րա­խան­բեյ­լիի, Կա­վա­քի բար­ձուն­քի, Սեի­դահ­մեդ­լիի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։

1988-1994 թվականներին ռազմադաշտային շարժական հոսպիտալներ է ստեղծել Խծաբերդում, Ազոխում։

Հա­մո Բա­բա­յա­նի վաս­տա­կը գնա­հատ­վել է ըստ ար­ժան­վույն՝ ԼՂՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում ու­նե­ցած մեծ ներ­դր­ման, մար­տա­կան խն­դիր­նե­րի լա­վա­գույնս կա­տար­ման հա­մար պարգևատր­վել է

«Վա­չա­գան Բա­րե­պաշտ», «Մար­տա­կան ծա­ռա­յու­թյուն» մե­դալ­նե­րով:

2012թ ԼՂՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page