top of page

21-ամյա տղան դանակահարել է Արտաշատի 52-ամյա բնակչուհուն. մանրամասներ

  • Jun 14, 2021
  • 1 min read

2021թ. հունիսի 12-ին՝ ժամը 15:30-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմաթիվ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի՝ 1969թ. ծնված բնակչուհի, ով հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:


Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տան միջանցքում և խոհանոցում հայտնաբերվել են արնանման բազմաթիվ հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի բնակիչ է՝ 21 տարեկան: Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացուն սպանելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page