top of page

Վեդի քաղաքում մահվան ելքով վթար է տեղի ունեցել

  • Jun 23, 2021
  • 1 min read

ree

2021թ. հունիսի 22-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Վեդի քաղաքի 15-ամյա բնակիչն իր կողմից վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով, Վեդի-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հատվածում՝ Գոռավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է, ուղևորներից մեկը՝ Երևան քաղաքի 13-ամյա բնակիչը, տեղափոխվել է Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղից էլ նույն օրը՝ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուսը՝ ծնված 2005թ., բարեբախտաբար մարմնական վնասվածքներ չի ստացել: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի կայքից։

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page