Մահվան ելքով ավտովթար Արևշատում. ղեկին 12-ամյա երեխա է եղել
- Nov 1, 2021
- 1 min read

Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում բախվել են «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
«ՎԱԶ 2107»-ի 56-ամյա վարորդ Արմեն Շախբազյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, իսկ երեք ուղևորները և «ԲՄՎի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 23.10-ին ոստիկանություն է ներկայացել «ԲՄՎի» 63-ամյա սեփականատերը և տվել բացատրություն, որ վթարի ժամանակ ավտոմեքենան վարել է իր 12-ամյա թոռը։
Կատարվում է քննություն։


























Comments