top of page

Մահվան ելքով վրաերթ Հրազդանում

  • Nov 8, 2021
  • 1 min read

ree

Նոյեմբերի 7-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 61-ամյա Թելման Ղ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև վրաերթ կատարած ենթադրյալ վարորդի և նրա վարած ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page