Վթար է տեղի ունեցել Հրազդան-Զովաբեր ճանապարհին․ կա 1 զոհ 4 վիրավոր
- May 31, 2021
- 1 min read

Մայիսի 30-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Հրազդան-Զովաբեր ճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին: 38-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 82-ամյա ուղևորուհի Մանիկ Ապրեսյանը մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից։


























Comments