top of page

Ապարանում լեռնային հանգստավայր կկառուցվի. կառավարությունը հաստատել է ներդրումային ծրագիրը

Jul 29, 2021
1 min read


ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



«60 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, 1500 հիմնական և շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատատեղ: Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագիրը, որն ուղեկցվում է Enterprise Armenia-ի կողմից:


Ծրագրի իրականացնող կազմակերպությունը ներդրումներ է կատարելու այնպիսի ենթակառուցվածքներում, ինչպիսիք են ճոպանուղու, սահուղիների կառուցումը, արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերումը և տեղադրումը, որոնք առկա են միայն աշխարհահռչակ լեռնադահուկային կենտրոններում»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page