ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Աֆղանստանի հարցով G7 գագաթնաժողովին
Aug 24, 2021
1 min read

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Աֆղանստանի հարցով G7-ի գագաթնաժողովում միջազգային հանրությանը միասնության կոչ կանի հանուն այդ երկրի ժողովրդի շահերի:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը հրավիրվել է մասնակցելու Աֆղանստանի հարցով G7 վիրտուալ գագաթնաժողովին: Նա միջազգային հանրությանը միասնության կոչ կանի՝ աֆղան ժողովրդի շահերը լավագույնս ապահովելու համար»,- ասել է նա։
Բացի այդ, ՄԱԿ-ը մտահոգված է Աֆղանստանում նոր մարտերի մասին հայտարարություններով, այդ թվում Փանջշերի կիրճի շրջանում:























Comments