top of page

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչական հարձակումները Քաբուլում

Aug 27, 2021
1 min read

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո անհանգստություն է հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:


«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է իրադարձություններին մեծ անհանգստությամբ: Նա դատապարտում է այդ ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով խաղաղ քաղաքացիներ են զոհվել, և ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին: Տեղի ունեցածը վկայում է Աֆղանստանում իրավիճակի անկայունությամբ, և դա ամրապնդում է մեր վճռականությունը օգնելու Աֆղանստանի ժողովրդին», - ասել է Ստեֆան Դյուժարիկը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի է ունեցել պայթյուններ, ինչի հետևանքով կան զոհեր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page