ՄԱԿ-ում ՌԴ նախագահի տեղակալը հանդես է եկել Լիբիայից օտարերկրյա ուժերի աստիճանական դուրսբերման օգտին
- Jul 15, 2021
- 1 min read

Ռուսաստանը հանդես է գալիս Լիբիայից արտասահմանյան ուժերի աստիճանական դուրսբերման օգտին, սակայն այն պետք է այնպես ընթանա, որպեսզի չխախտվի երկրում ուժերի հավասարակշռությունը։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում, որը նվիրված է լիբիական կարգավորմանը, հայտարարել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությամբ է նայում Լիբիայի իրավիճակին: «Հակամարտող կողմերը սկսել են աստիճանաբար հաղթահարել փոխադարձ անվստահությունը», - նշել է նա:
Comments