top of page

Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մհեր Մարգարյան

  • Jul 29, 2021
  • 1 min read

ree

Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին, որում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։ Այս մասին հայտնեցին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:


Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Ներկայացվում են 2020թ. աշնանը սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ծանր հումանիտար և բնապահպանական հետևանքները և անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հանցավոր գործողություններից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կիրառվող ադրբեջանական գործելակերպին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page