Մակրոնը հրաժեշտ է տվել Մերկելին կանցլերի պաշտոնում՝ նրան շնորհելով Պատվո լեգեոնի շքանշան
Nov 4, 2021
1 min read

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելն այդ պաշտոնում վերջին անգամ այցելել է Ֆրանսիա։ Էմանուել Մակրոնը Մերկելին հյուրընկալել է գինեգործական Բուրգունդիա շրջանի Բոն քաղաքում։
DW լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մակրոնը ջերմ հրաժեշտ է տվել Մերկելին՝ նրան շնորհելով Ֆրանսիայի բարձրագույն պարգևներից մեկը՝ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ խաչ։ Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մերկելին իրեն այդքան բան սովորեցնելու համար։ Մակրոնը շեշտել է, որ կանցլերի պաշտոնում Մերկելը նպաստել է Եվրոպայի միասնության պահպահնմանը՝ չնայած բոլոր ցնցումներին։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Բոնի հրապարակում, մինչ երկու ղեկավարներն այցելել են գինու խանութ և ստացել ծաղիկներ ու գինի։























Comments