Մակրոնը Ստրասբուրգում բանավեճ է բացել Եվրոպայի ապագայի շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիրակի Ստրասբուրգում բանավեճ է բացել Եվրոպայի ապագայի շուրջ, որի կենտրոնում կլինի Եվրամիությունում (ԵՄ) սոցիալական զարգացումը առաջիկա տասնամյակում: Դրա սկիզբը, որը նվիրված է Եվրամիությունում նշվող Եվրոպայի օրվան, հեռարձակվել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից, - փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք սկսում ենք այդ բանավեճը պանդեմիայի արտակարգ իրավիճակում», - նշել է Ֆրանսիայի նախագահը: «Այն ընթանալու է Եվրամիության թվային հարթակում բազմաթիվ լեզուներով, եւ առաջարկությունները, որոնք կարտահայտեն մասնակիցները, Ֆրանսիայի կողմից կգումարվի 2022 թվականին ԵՄ-ում նրա նախագահության ժամանակ», - ասել է նա:
Մակրոնն ընդգծել է, որ «սոցիալական պաշտպանության եվրոպական մոդելը կարողացել է դիմանալ սանիտարական ճգնաժամի ժամանակ»: «Մենք կատարել ենք մեր ընտրությունը հօգուտ մարդասիրության եւ համերաշխություն», - հավելել է նա: - Եվրոպական երկրները համատեղ աջակցել են հասարակության առավել արծարծված ոլորտներին, միասին կարողացել են պատվաստանյութի արշավ կառուցել։ Եվրոպական համագործակցությունը թույլ տվեց կյանքեր փրկել»։ «Համերաշխության այդ ոգին պետք է արտացոլվի նաեւ Աֆրիկայում մեր քաղաքականության մեջ», - նշել է Մակրոնը:























Comments