top of page

Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին. Մակրոն

Aug 29, 2021
1 min read

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում նախագիծ կներկայացնեն Քաբուլում ՄԱԿ-ի կողմից կառավարվող անվտանգության գոտիներ ստեղծելու մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:


«Մեր բանաձևի նախագիծը նախատեսում է Քաբուլում ՄԱԿ-ի կողմից վերահսկվող անվտանգության գոտու որոշում, ինչը թույլ կտա շարունակել հումանիտար գործունեությունը: Դա հիմք կտա ՄԱԿ-ին անհապաղ գործողություններ իրականացնելու, բացի այդ բոլորին հնարավորություն կընձեռի զբաղվելու իրենց գործով, իսկ միջազգային հանրությանը՝ պահպանել ճնշումը «Թալիբան»-ի նկատմամբ»,- ասել է Մակրոնը:


Տվյալ գոտին անհրաժեշտ է այդ թվում և նրա համար, որ այնտեղ կարողանան թաքնվել աֆղանները, որոնք չեն հասցնի հեռանալ տարհանման չվերթներով: Մակրոնի խոսքով՝ երկրում «մի քանի հազար» մարդ է մնալու, որոնց Ֆրանսիան ցանկանում է ապաստան տալ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page