top of page

Մակունցը չի կարողանում լեզու գտնել ԱՄՆ հայ համայնքի հետ․ «Հրապարակ»

Sep 29, 2021
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է․


«Մենք գրել էինք, որ ՀՀ դեսպաններին սեպտեմբերի 21-ի նախօրեին հրահանգել էին անկախության տոնի ընդունելություններ չանել, բացառությամբ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցի, ով սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում գունագեղ ընդունելություն է հրավիրել` նվիրված անկախության 30-ամյակին: Հրավիրվել են հայ համայնքի այն անդամները, որոնք յուրային են եւ տհաճ անակնկալներ չեն մատուցի համայնքի կողմից չընդունվող դեսպանին: Մեզ տեղեկացրին, որ Մակունցը չի կարողանում լեզու գտնել հայ համայնքի, ինչպես նաեւ Հայ դատի գրասենյակի հետ եւ լուրջ խնդիրների է բախվել: Նրան համայնքը մերժում է, իսկ նման պայմաններում լավ աշխատանքը բացառված է:


Մակունցին փորձում է աջակցել Արսեն Խառատյանը, բայց նա էլ բարձր հեղինակություն չունի համայնքում, նրա առաջարկած «լրատվական աջակցությունը» ցանկալի արդյունք չի տալիս: Չնայած որոշ համայնքային կառույցների ներկայացուցիչներ գաղտնի հանդիպել են Մակունցի հետ, բայց դա թաքցնում են՝ վախենում են, որ Մակունցին ուղղված մերժմանն իրենք էլ կարժանանան: 2018-ի էյֆորիայից ամերիկահայ համայնքում գրեթե հետք չի մնացել»,-գրում է թերթը։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page