top of page

Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու ագրեմանը եկել է

May 19, 2021
1 min read

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ում իր՝ դեսպան նշանակվելու ագրեմանը՝ համաձայնությունը ստացվել է հյուրընկալող երկրից։


Կենսագրությունը

Լիլիթ Մակունցը ծնվել է 1983-ի նոյեմբերի 7-ին Երեւանում: 2003-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2005-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:


Բանասիրական գիտությունների թեկնածու է: Մասնակցել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի ամառային դպրոցի դասընթացին, նշված է Parliament.am կայքի նրա կենսագրականում:


2005-ից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016-ից պայմանագրային հիմունքով աշխատում է ԱՄՆ Խաղաղության կորպուսում:


2018-19 թթ․ Մակունցը եղել է ՀՀ մշակույթի նախարար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:


2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page