top of page

Լիլիթ Մակունցը և Ֆրենկ Փալոնը կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը

  • Sep 11, 2021
  • 1 min read

Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։


Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել մշտական աջակցության և հայկական հարցերը Կոնգրեսի ուշադրությանը հրավիրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։


Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը:


Այդ առնչությամբ դեսպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:


Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page