top of page

Մամիկոն Ասլանյանը որ ուժերի դաշինքով է մասնակցելու ընտրություններին․ «Հրապարակ»

Oct 30, 2021
1 min read



«Հրապարակ» օչաթերթը գրում է․


«Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն օրերս հայտարարեց, որ դեկտեմբերի ընտրություններին կառաջադրվի «Ասլանյան դաշինքով»:

Նա ինտենսիվ բանակցություններ էր վարում մի շարք քաղաքական ուժերի հետ, այժմ վերջնականապես կողմնորոշվել է եւ կառաջադրվի Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» եւ նորաստեղծ «Հզոր համայնք» կուսակցության դաշինքով:


Այն կազմավորվել է Արարատի մարզի համայնքապետերի կողմից՝ հենց այս ՏԻՄ ընտրությունների նախօրեին: Կուսակցության ղեկավարը Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանն է, որը Վեդիում առաջադրվելու է եւ մրցելու է ՔՊ-ական կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ: Սակայն խոսվում է, որ կուսակցության «հետեւում» Նարեկ Սամսոնյանն է, որի կուսակցության հենքի վրա է կազմավորվել այս նոր միավորը»:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page