top of page

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ․ «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ԽՄԲԱԿԸ ՍՏՈՒՄ Է»


Աշխարհը մեզ հետ վարվում է այնպես, ինչպես մենք թույլ ենք տալիս, որ մեզ հետ վարվեն։ Մենք ասելով, ցավոք սրտի, ես նկատի ունեմ այն ապիկարների խմբակը, որը այս պահին ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին անդրադառնալով ուզում եմ ասել, որ ամսի 5-ին կայանալիք հանրահավաքին խիստ անհրաժեշտ ենք համարում, որ Հայաստանը սատար կանգնի իր եղբորը՝ Արցախին։ Այն, ինչ կիրակի օրը տեղի ունեցավ Արցախում, աշխարհին ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Արցախի անկախությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վեր է իրենց տեղը գտած քաղաքական գործիչների աթոռներից կամ կաշվեպատ նստարաններով ծառայողական մեքենաներից։ Շաբաթ օրը մարդիկ իրենց բռունցքները վեր պարզած պիտի ապացուցեն, որ կապիտուլյանտների խմբակը սուտ է ասում, մենք չենք համակերպվում նրա հետ, որ Արցախը իրենք կորսված են համարում»,- հավելեց նա։



858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page