Ալեքսանյանի տեսքից և ելույթներից երևում է՝ նրա մոտ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքն է․ Մամիջանյան

«Պարոն Ռուբինյանը երեկ ասաց, որ կապիտուլյացիա բառը չպետք է օգտագործել։ Ախր, պարոն Ռուբինյան, մեզ էլ հաճելի չէ այդ մասին խոսելը, բայց մենք ադրբեջանցի հանցագործներին վերադարձրինք, իսկ նրանք մեր տղաներին՝ ոչ»,- այսօր խորհրդարանում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ իրենց մեղադրում են, թե 44-օրյա պատերազմում զոհված տղաների թիվը մեծացնում են, ապա նկատեց, որ նախ՝ պետք է մեղադրել մարդկանց, որոնք քառօրյա պատերազմի զոհերի թիվը մինչ օրս ուռճացված են նշում՝ 75-ի փոխարեն 90 և ավելի զոհի մասին խոսելով։
Բացի այդ, Հայկ Մամիջանյանն անդրադարձավ իշխանավորների ելույթներին՝ կապված պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ։
«Ներքնաշորերի գնման տենդերը ստորագրել է Վիգեն Սարգսյանը, իսկ դուք բանակաշինության մասին խոսելիս հենց այդ ներքնաշորերն եք մատնանշում»,- նշեց նա։
Անդրադառնալով Վահագն Ալեքսանյանին՝ Հայկ Մամիջանյանը նկատեց՝ նրա տեքսից և ելույթներից երևում է, որ իր մոտ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքն է։
«Եկեք գործ անենք, ժամանակն է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments