30 տարին ժամավաճառություն եք անվանում, բա հայրենավաճառության մասին ի՞նչ կասեք․ Մամիջանյան

Շատ անընկալելի է, որ թշնամի երկրների ներկայացուցիչների հետ Նովրուզ տոնած Մարիա Կարապետյանը մեր հայրենասիրությունը կասկածի տակ է դնում։ Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Տիկի՛ն Կարապետյան, շատ լավ է, որ սկսել եք Սերժ Սարգսյանի հայտարարությունները կարդալ, բայց ամբողջությամբ կարդացեք։ Կազանի բանակցային գործընթացում, օրինակ, խոսվում էր երեք՝ իրարից չբաժանվող փաստաթղթերի մասին։ Տիկին Կարապետյանը խոսում է այն մարդկանց հայրենասիրությունից, որոնք, չունենալով մանդատ, ԵԽ-ում գերիների մասին հայտարարություն են արել։ Դուք խոսում եք մարդկանց մասին, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի շատ միջազգային հայտարարություններ են արել, քան խորհրդարանը։ Կամ դուք, պարոն Աղաջանյան, վերջին երեսուն տարվա բանակցությունները ժամավաճառություն եք անվանում, բա հայրենավաճառության մասին ո՞ն ց կխոսեք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments