top of page

Իմ տաղանդներին ծանոթանալու հնարավորություն դեռ կունենաք․ Մամիջանյանը՝ Աղաջանյանին

  • Aug 10, 2021
  • 1 min read


«Ունիկալ տաղանդ է՝ մինչև հանձնաժողովի նախագահ դառնալն արդեն իսկ խոցելի հայտարարություն անել, դա մենակ Դուք կարող էիք, պարո՛ն Աղաջանյան»,- այսօր ԱԺ-ում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ դիմելով ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանին, որն առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։


Նա հարցրեց՝ ինչպե՞ս է Աղաջանյանը գնահատում Զոհրաբ Մնացականյանի աշխատանքը որպես ԱԳ նախարար։


«Արա Այվազյանն էլ, Զոհրաբ Մնացականյանն էլ գնացին շատ հետաքրքիր պայմաններում։ Եթե դառնաք հանձնաժողովի նախագահ, հրավիրելո՞ւ եք նրանց։ Ըստ իմ տեղեկությունների, բացի Արցախի ԱԺ նախագահից, ուրիշ ոչ ոք ուղերձ չի հղել պարոն Ալեն Սիմոնյանին՝ ԱԺ նախագահ դառնալու առթիվ։ Դուք Ռուբեն Ռուբինյանից վատ ժառանգություն եք ստացե՞լ»,- հարցրեց նա։


Ի պատասխան՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ հարկ եղած դեպքում, հնարավոր է, ԱԺ հրավիրվեն Զոհրաբ Մնացականյանն ու Արա Այվազյանը։


«Ես կարծում եմ, որ պարոն Մնացականյանը շատ լավ դիվանագետ է, իսկ ինչ վերաբերում է Արա Այվազյանի հայտարարությանը, թե բանակն է պարտվել, այլ ոչ՝ արտաքին դիվանագիտությունը, ապա դա համարում եմ անհասկանալի։ Եվ վերջում, պարոն Մամիջանյան, դուք ունեք տաղանդ՝ քննարկումներն իջեցնելու մի առանձնակի մակարդակի»,- ասաց նա։


Արձագանքելով՝ Հայկ Մամիջանյանը նշեց, որ իր տաղանդներին դեռ ծանոթանալու հնարավորություն կունենա Աղաջանյանը։


«Ցավակցում եմ Ձեզ, ես, հավանաբար, արտաքին կապերի հանձնաժողովում եմ աշխատելու, կարող եք պատկերացնել ձեր առօրյան»,- ասաց նա։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page