top of page

Անկախության օրվա ցինիկ ձևակերպումը Փաշինյանն արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման համար. Մամիջանյան

  • Sep 8, 2021
  • 1 min read

ree

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչը արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար:


Այդ հայտարարությունները ինքը «պարտավորվել է» անել՝ նույն կերպ, ինչպես պարտավորվել է չայցելել Արցախ, չնշել կառավարության ծրագրի մեջ «Արցախի Հանրապետություն» բառերը, չթողնել, որ բարձրաստիճան պաշտոնյա մասնակցի Արցախի անկախության միջոցառումներին և այլ հայրենադավ պարտավորություններ:


Օրեր շարունակ մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը կառավարության նիստին հաճոյանում է թշնամուն:


Միջազգային հարաբերությունները սրանք սարքել են ազգային շահի տոնավաճառ»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page