Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
- marineyeremyan99
- Jan 19, 2022
- 1 min read

Դատարանը մերժել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի շահերի պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ասլանյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը։
Սահակյանը նշեց, որ դեռևս դատարանի որոշմանը չեն ծանոթացել և չգիտեն, թե ինչ հիմքով է մերժվել։
Նրանք դատարանին միջնորդել էին Ասլանյանի խափանման միջոցը փոխել։
Արմինե Նավոյան


























Comments