Մամուլի դեմ պայքարը որևէ լավ բանի չի հասցնելու այս իշխանությանը․ լրագրողներ (տեսանյութ)
Ութերորդ գումարման խորհրդարանն իր աշխատանքը սկսեց լրագրողների գործունեության սահմանափակումներով։ Հենց ԱԺ անդրանիկ նիստին պարզ դարձավ, որ օրենսդիրի աշխատանքները լուսաբանող լրագրողներն այսուհետ աշխատելու են հատուկ սահմանված վայրերում, և նրանց արգելվելու է մտնել Ազգային ժողովի նոր մասնաշենք, պատգամավորների աշխատասենյակներին, հարցազրույց և մեկնաբանություն վերցնել միջանցքներում, նախասրահներում։
Իսկ ահա երեկ՝ օգոստոսի 18-ին, ԱԺ խորհրդի արտահերթ նիստում որոշվեց, որ լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն խորհրդարանում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում, ինչը լրագրողների համար անընդունելի է։
Լրագրողները պնդում են, որ իրենք կգտնեն միջոցներ՝ իրենց իրավունքները վերականգնելու համար։ Նրանք նշում են, որ մամուլի դեմ պայքարը որևէ լավ բանի չի հասցնելու այս իշխանությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments