top of page

Թշնամին այնքան է լկտիացել, որ սկսել է գնդակոծել Արմաշն ու Սուրենավանը. Մանախ

Jul 27, 2021
1 min read



Ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ Մանախը հայտնել է, որ Հայաստանում վտանգները միշտ են առկա՝ թշնամին ավելի է ամրացնում դիրքերը։ Սյունիքի հետ կապված կոնկրետ ահազանգեր կան։

«Սև լճի հետ կապված անհանգստությունս մեծ է։ Թշնամին մեծ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում։ Մեզ ասում են՝ ձմեռ է, չենք ամրանում, թշնամին ամրանում է՝ պատրաստվում եկող ձմռանը»։

Մանախը նաև անդրադարձավ Երասխում սահմանային լարված իրավիճակին։ Նշեց, որ ստորաբաժանման անդամներով օգնություն են առաջարկել համայնքի ղեկավարի տեղակալին և մերժում ստացել։

«Պարզվեց, պետք չենք պետական սահմանի պաշտպանության իրականացմանը, քանի որ դեմ ենք քաղաքական իշխանությունների որդեգրած գործելաոճին։ ՊՆ-ն լռում է, ԱԱԾ-ն համառորեն լռում է։ Թշնամին այնքան է լկտիացել, որ սկսել են Արմաշն ու Սուրենավանը գնդակոծել։ Իրենք փորձում են քաղաքական իշխանությունների հետ փոխհամաձայնեցված ժողովրդի մեջ վախի մթնոլորտ սերմանեն։

Չզարմանաք, որ գլխավոր կապիտուլյանտը վաղը կասի՝ Տիգրանաշենը տվեցինք, զուտ որ փրկենք Երասխը, ամբողջ Արարատի մարզը»։

Մանախը հավելեց, որ ինքը մնալու է իր դիրքորոշմանը՝ չնայած իր նկատմամբ իրականացվող հետապնդումներին։ Ազատամարտիկը հավելեց, որ պարբերաբար բերման է ենթարկվում։ Վերջինս հուլիսի 16-ին է կալանքից ազատ արձակվել։

«Էնպես ստացվեց, որ ընտրություններից հետո պողպատյա մուրճն առաջինը իմ վրա ստուգեց։ Կտեսնի հետևանքները»։

Ըստ նրա՝ իր հանդեպ հետապնդման պատճառն իր կողմից հետպատերազմական օրերին խնդիրների՝ Հադրութի հանձնումն ու մյուս դավաճանական ապօրինությունների բարձրաձայնումն է։

«Բնական է, փորձելու են բոլոր միջոցներով, չի բացառվում ֆիզիկական ոչնչացման փորձի գնան, որովհետև ցանկացած գնով լռեցնելու հրաման է տրված»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page