top of page

Մանչեսթեր Յունայթեդը շուտով կհայտարարի Սանչոյի տրանսֆերի մասին

Jul 18, 2021
1 min read

Կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում:


«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ժամանակներս կհայտարարի նրա տրանսֆերի մասին: ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ մնացել է միայն մի քանի փաստաթուղթ ձևակերպել:


Սանչոն «Ուոթֆորդի» և «Մանչեսթեր Սիթիի» սան է, իսկ մեծահասակների մակարդակում մեկնարկել է «Բորուսիայի» կազմում 2017 թվականին: Նա 2018 թվականից հրավիրվում է Անգլիայի հավաքական: Ավարտված մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայի 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն «Բորուսիային» 85 մլն եվրո կվճարի Սանչոյի համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page