top of page

Ներողություն եմ հայցում նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել պաշտոնում․ Մանե Գևորգյան

Nov 9, 2021
1 min read

Վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում անրադարձել է իր՝ պաշտոնից ազատվելու լուրին։


«Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն՝ ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։


Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին արդյունավետ համագործակցության համար»։


Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page