Էրդողանը կրկնում է նախապայմանները, Հայաստանի վարչապետն ասում է՝ դրական ազդակներ կան․ Կիրո Մանոյան
Sep 10, 2021
1 min read

44-օրյա պատերազմի հետևանքով է, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ունի ռազմական ներկայություն։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Ռուսաստանն ուրախ չէ, որ Թուրքիան այս տարածաշրջանում ունի ռազմական ներկայություն, բայց դա հենց ՌԴ-ն թույլ տվեց պատերազմի ընթացքում»,- նշել է նա։
Մանոյանի խոսքով՝ Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ անկախ հայկական պետականություն չկա, կամ կա հայկական պետություն, որը Թուրքիայից կախվծության մեջ է։
«Էրդողանը կրկնում է նախապայմանները, իսկ Հայաստանի վարչապետն ասում է՝ դրական ազդակներ կան»,- նշել է Մանոյանը։
Նրա խոսքով՝ դա վտանգավոր է մեր պետության համար, մենք շատ ծանր մարտահրավերների առաջ ենք կանգնած։























Comments