top of page

Մանրամասներ՝ գիշերը Կարմիր Շուկայի ուղղությամբ հնչած կրակոցներից

Jan 7, 2022
1 min read

Կրակոցները երեկոյան լսել եմ, դրանք միայն Կարմիր Շուկայի ուղղությամբ չեն եղել, Ստեփանակերտում ևս լսվում էին։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» կուսակցության նախագահ Մետաքսե Հակոբյանը։


«Բարեբախտաբար կրակոցներից տուժածներ չկան, սակայն դրանք մշտական բնույթ են կրում, մենք սովորել ենք դրան։ Հավանաբար, տոներով պայմանավորված էին դադարեցրել կրակոցները, այժմ նորից են վերսկսել»,- նշեց Հակոբյանն ու հավելեց․


«Ադրբեջանական կողմը իր նման վարքագիծը չի դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ, չի հասել իր նպատակին, իսկ իրենք ծրագիր ունեն․ անընդհատ մարդկանց պահել խուճապի մեջ, Արցախը հայաթափել, իսկ նրանք հաստատուն քայլերով գնում են առաջ»։


Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն տարածվեց, որ հունվարի 7-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի պաշտպանության բանակի դիրքերի, մասնավորապես՝ Կարմիր Շուկայի ուղղությամբ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page