top of page

Մանրամասներ Երևան-Գյումրի մայրուղու ողբերգական վթարից (տեսանյութ)

  • Oct 20, 2021
  • 1 min read


ree


«Արմենիա» ԲԿ տեղափոխված 10 հիվանդից 6-ը վերակենդանացման բաժանմունքում է, 3-ի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում, երկու տուժած էլ այժմ վիրահատվում է։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին բուժկենտրոնից։


«Արմենիա» ԲԿ վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամենատարեց տուժածը 60 տարեկան է, իսկ ամենաերիտասարդը՝ 20, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։


MediaHub-ի նկարահանման ժամանակ հիվանդանոց ժամանեցին նաև քննիչները, հարուցվել է քրեական գործ։


Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր առավոտյան ժամը 07:00-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին մարդատար «Gazell» մակնիշի մեքենան կողաշրջվել է, որի հետևանքով 5 մարդ տեղում մահացել է, 13-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մանրամասները՝ տեսանյութում





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page