Մանրամասներ ողբերգական վթարից տուժած 15-ամյա երեխայի առողջական վիճակի մասին
- Feb 21, 2022
- 1 min read

Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
Ունի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:


























Comments