top of page

Որոշվելու է՝ լուսավոր նոր էջ ենք բացո՞ւմ, թե՞ հայոց աշխարհի պատմության էջն ենք փակում. Փարամազյան

Jun 20, 2021
1 min read


Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քվեարկել է հանուն Հայաստան աշխարհի, սյունյանց աշխարհի:


«Այս վիճակը տեսնելով, կարծում եմ, մարդիկ իրենց ճիշտ որոշումը կկայացնեն: Մարդու ձեռքում է, թե ինչպիսի ճակատագիր է սպասվում իրենց երեխաներին, բոլորին: Կարծում եմ՝ գիտակից մարդիկ հասկանում են թե ինչպիսի ճիշտ ընտրություն պետք է անենա»,- ասաց Մանվել Փարամազյանը:


Նա ընդգծեց՝ այսօր որոշվելու է՝ լուսավոր նոր էջ ենք բացո՞ւմ, թե՞ հայոց աշխարհի պատմության էջն ենք փակում:


«Համոզված եմ՝ Աստծո կամոք ունենալու ենք լուսավոր, ուժեղ Հայաստան: Հաղթանակ բոլորիս: Կարծում եմ՝ արդարությունը վերականգնվելու է ու արդարությունը միշտ հաղթելու է»,- ասաց Մանվել Փարամազյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page