top of page

Մանվել Փարամազյանի դատավորն օրվա իշխանություններին երդում տված Արմեն Դանիելյանն է. փաստաբան

  • Jul 23, 2021
  • 1 min read

ree

Փաստաբան Լուսինե Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Վերաքննիչ դատարանի համակարգչի «առգրավումը» տվեց սպասելի արդյունքը. Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է վաղուց դատավորի երդման մասին մոռացած, օրվա իշխանություններին երդում տված Արմեն Դանիելյանին։

Դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին ժամը 15.00: Փաստորեն որոշում է կայացվել զրկել Մանվել Փարամազյանին իր կալանավորման օրինականության ու հիմնավորվածության հարցը դատարանի առջև բարձրացնելու իրավունքից։


Քանի իշխանափոխություն էլ տեղի ունենա Հայաստանում, ապագա չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ արմենդանիելյաններին դատավորի աթոռին նստած թողնող և նրան օգտագործող իշխանություն կա»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page