Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է
- Sep 17, 2021
- 1 min read

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է․ «Մարդկային ուժի և հզոր կամքի մասին… Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է: Մենք սիրով ընդունեցինք նրան մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:
Մարալի տառապանքը և նորից հայրենիքում հաստատվելու ցանկությունը նրան դարձնում են օրինակ բոլորի համար»:


























Comments