top of page

Դաշինքները պետք է մտնեն խորհրդարանական խաղի մեջ․ Ալեքսանդր Մարգարով

Jun 21, 2021
1 min read


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքերի հրապարակումից հետո հանրային դաշտում սկսեց քննարկվել հարցը, թե ի՞նչ կլինի, եթե խորհրդարան անցած երկու դաշինքները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», հրաժարվեն մանդատներից։


Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը կարծում է, որ քաղաքական ինստիտուտի ճգնաժամը խիստ կխորանա, եթե նման բան լինի, թեև, ըստ նրա, պետք չէ «եթե»-ներով խոսել։


Նա նկատեց՝ ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունն ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և այս դեպքում ընդդիմությունը պետք է ուղղակի խորհրդարանում հակակշիռ դառնա։


MediaHub.am-ի հարցին, թե արդյո՞ք հնարավոր կլինի առանց ընդդիմության խորհրդարան ունենալ, կա՞ որևէ նախադեպ, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում ԱԺ-ն ձևավորի միայն մեկ ուժ, Ալեքսանդր Մարգարովը պատասխանեց՝ հնարավոր է, բայց դա որևէ լավ բանի չի բերի և ճգնաժամն ավելի կխորանա։


«Կան պետություններ, որտեղ մեկ քաղաքական ուժ է ներգրավված լինում խորհրդարանում, օրինակ՝ Հյուսիսային Կորեան, նախկին ԽՍՀՄ-ն, բայց այս դեպքերում հենց մեկ քաղաքական ուժ է նախապես եղել։ Իսկ այս դեպքում մենք խոսում ենք այն դեպքի մասին, որ խորհրդարան անցած ուժերը հրաժարվում են մանդատից և իշխանությունը ձևավորվում է միայն մեկ ուժի ներգրավվմամբ։ Այ, այդպիսի օրինակներ ինձ հայտնի չեն»,- նշեց նա։


Ըստ քաղաքագետի՝ որպես կանոն, փոքրամասնություն կազմող ուժերը հասկանում են, որ այդ վիճակն ու իրենց դրությունը միշտ նույնը չի լինելու և հնարավոր է, որ լավ աշխատանքի ու հակակշռի դեպքում այդ ուժը դառնա մեծամասնություն։


Նա նկատեց՝ այժմ փոքրամասնություն կազմող ուժերը կարող են շուտով նոր և մեծ ընտրազանգված ձեռք բերել։


Ալեքսանդր Մարգարովը վստահություն հայտնեց, որ դաշինքները պետք է մտնեն խորհրդարանական խաղի մեջ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page