Երեխաները հավաքագրվում են և «օգտագործվում» ՔՊ քաղաքական խաղի համար․ փաստաբան
- Jun 14, 2021
- 1 min read

Նախընտրական քարոզարշավ, թեկնածուներին մոտեցող և ողջունող երեխաներ․ արդյոք խախտվո՞ւմ են երեխաների իրավունքներն այդ կերպ․ MediaHub.am-ի հարցին պատասխանեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«Քարոզարշավին երեխաների մասնակցության համար պարտադիր է ծնողների թույլտվությունը, քանի որ ցանկացած միջոցառման փոքրիկներին ներգրավվելու համար պետք է լինի նրանց կամարտահայտությունը»,- նշեց Ֆարմանյանը։
Ըստ փաստաբանի՝ քաղաքական ուժերը պետք է զերծ մնան երեխաներին նման գործընթացների ներգրավելուց։ Նա նկատեց, սակայն, որ օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հստակ հավաքագրում է երեխաների։
«Հենց նրանց հորդորով են երեխաները հավաքագրվում և «օգտագործվում» ՔՊ քաղաքական խաղի համար»,- նկատեց նա։
Փաստաբանի կարծիքով՝ ծնողների թերացումն է, որ նրանց երեխաների հոգևոր անվտանգությունը ռիսկի տակ է դրվում։
Այնուամենայնիվ, նա նշեց՝ չի կարող ասել, որ երեխաներին ստիպողաբար են տանում քարոզարշավի, քանի որ տեսնում է՝ ինչպես են երեխաները ինքնաբուխ վազում այդ ուժի (ՔՊ, խմբ․) ներկայացուցիչներին ընդառաջ։























Comments